Հունաստանի արդարադատության նախարարությունը մտադիր է նոր օրենք ընդունել, համաձայն որի` «Կալաշնիկով» ավտոմատ կրող ու կիրառող անձինք կպատժվեն ցմահ ազատազրկմամբ:
Եթե հանցագործը կողոպուտ կամ այլ հանցագործություն կատարելիս կիրառել է «Կալաշնիկով», ապա նոր օրենքով նրանք կպատժվեն ցմահ ազատազրկմամբ:
Նախարարությունը մտադիր է օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկը խորհրդարանին ներկայացնել մոտ ապագայում:
Վերջին շրջանում հանցագործները ավելի հաճախ են իրենց հանցավոր ծրագրերը իրագործում «Կալաշնիկով» ավտոմատի միջոցով՝ հաղորդում է Greece Today-ը:











































