Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում կայցավ ևս մեկ հանդիպում: «Սարագոսա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Լևանտե»-ին:
Առաջին խաղում հաղթելով 0:1 հաշվով՝ արագոնցիները բավականին լավ առավելությամբ էին մոտեցել այս խաղին, ու սեփական երկրպագուների աչքի առաջ էլ կարողացան լավ խաղ ցուցադրել:
«Սարագոսա»-ն երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լևանտե»-ի դարպասը ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
«Սարագոսա» – «Լևանտե»՝ 2:0
Գոլերը՝ Սուկուլինի, 23՛, Պակո Մոնտանյես, 60՛
Հեռացում՝ Ռոդաս, 59՛ – «Լևանտե»







































