Այսօր Քուվեյթի կառավարությունը հրաժարական է տվել: Այս քայլին կառավարությունը դիմել է այն բանից հետո, երբ երեք նախարարներ կանչվել էին խորհրդարան` երկրի տնտեսական իրավիճակի մասին բացատրություններ տալու:
Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Պատգամավորները կառավարությունից պահանջել էին, որպեսզի ներկայացվեն տնտեսական բարեփոխումների տապալման պատճառները:
Ստացված տվյալների համաձայն` էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահը վարչապետ Նասեր Ալ-Մուհամադ Ալ-Սաբահին առաջարկել է ձևավորել նոր կառավարություն:
Տեղեկացնենք նաև, որ հազվադեպ է լինում, երբ Քուվեյթի կառավարությունը, որն ամբողջությամբ վերահսկվում է Ալ-Սաբահ ընտանիքի կողմից, հրաժարական է տալիս: Հիշեցնենք նաև, որ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններից հետո Քուվեյթում նույնպես բողոքի ցույցեր են եղել, որոնց ընթացքում քուվեյթցիները պահանջել են զրկել Ալ-Սաբահ ընտանիքին կառավարություն կազմավորելու հնարավորությունից:







































