Միասեռական ամուսինները այսուհետ կարող են պսակադրվել վաշինգտոնյան Ազգային տաճարում:
«Վաշինգտոնյան ազգային տաճարը վաղուց հանդես է գալիս բոլոր կրոնների և աշխարհայացքների մարդկանց հավասարության պաշտպանությամբ: Մենք աջակցում ենք այն մտքին, որ յուրաքանչյուր մարդ Աստծո սիրելի զավակն է, իսկ դա ենթադրում է համասեռամոլների և լեսբուհիների ամբողջական ներգրավում մեր ժողովրդի այս հոգևոր կյանքի տուն»,- նշվում է տաճարի հոգևորական Գերի Հոլլի հայտարարությունում:
Համասեռամոլ զույգերի պսակադրությունը իրականացվելու է այսօրվանից սկսած:
Նշենք, որ հենց այս տաճարում էլ կայանալու է Բարաք Օբամայի և Ժոզեֆ Բայդենի երդմնակալությունը:











































