Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի գրասենյակից հաղորդում են, որ ՆԱՏՕ-ն չի միջամտում Մալիում ճգնաժամի կարգավորմանը և չի ծրագրում այդ աֆրիկյան երկրում միջազգային ռազմական գործողության մաս կազմել:
Աֆրիկյան Միության ղեկավար, նախագահ Բենինա Բոնի Յաին կոչ է արել ՆԱՏՕ-ին ռազմական ուժ ուղարկել` Մալիում ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով, որտեղ իշխանությունը դիմագրավում է երկրի հյուսիսը գրաված անջատողականներին և իսլամիստներին:
ՆԱՏՕ-ի պաշտոնյան հայտարարել է, որ Մալիում ՆԱՏՕ-ի հնարավոր դերակատարության մասին ոչ մի հարցում և ոչ մի քննարկում չի եղել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2012 թ. դեկտեմբերին սահմանափակել է աֆրիկյան երկրների 3,3 հազար զինծառայողների (AFISMA) մուտքը Մալի: ՄԱԿ ԱԽ բանաձևի համաձայն՝ AFISMA-ի խնդիրը լինելու է Մալիում պաշտպանության համակարգի վերակառուցման գործում օգնություն ցուցաբերելը, երկրի հարավում նորմալ կենսակերպի վերականգնման ապահովումը, բնակիչների պաշտպանությունը:








































