Նիկոլ Քիդմանը Գրեյս Քելլիի կերպարում հայտնվել է Paris Match ամսագրի հունվարյան համարի շապիկին: Ընտրությունը զարմանալի չէ, քանի որ ներկայումս Նիկոլը հենց հանրահայտ դերասանուհուն է մարմնավորում ֆիլմում։
Ամսագիրը ներկայացրել է իրական Գրեյս Քելլիի կյանքից լուսանկարներ ու դրանք համեմատել Նիկոլ Քիդմանի մասնակցությամբ նկարահանվող ֆիլմից կադրերի հետ։ Ֆիլմում, Քելլիի ամուսնուն մարմնավորում է Թիմ Ռոթը:
Ինչպես Գրեյսը՝ Նիկոլը ևս նրա կերպարում էլեգանտ է, զուսպ ու անզուգական:










































