46-ամյա սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը շարունակում է ապշեցնել երկրպագուներին իր շքեղ կազմվածքով, նա նույնչափ հրաշալի է և՛ լողափին հանգստանալիս, և՛ ամսագրերի էջերին։
Այս անգամ Քրոուֆորդն ընդունել է նորաձև Fashion Gone Rogue պորտալի առաջարկը՝ ցույց տալ բոլորին, թե ինչի է ընդունակ իր մակարդակի մոդելը, թեկուզ՝ իրենց ոլորտի համար «հասուն» տարիքում:
Իդեալական գեղեցիկ և «անվերջ» երկար ոտքերը բացող կաշվե մինիները, գրավիչ շիֆոնե բոդիները և փափուկ մորթին օգտագործելով՝ Սինդին կարողացել է ստեղծել զգայուն ու դինամիկ կերպար, որը միավորում է անթաքույց սեքսուալությունն ու հանդուգն բնավորություն արտահայտում:
Քրոուֆորդին յուրահատուկ հմայք է հաղորդում նրա շրթունքի վերևի խալը:









































