Անցած կիրակի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում տեղի հայերը Սուրբ Ծնունդը նշել են երկու տարբեր եկեղեցիներում՝ Նիցցայի Սուրբ Աստվածածին և կաթոլիկ եկեղեցիներում: Որքան էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ առաքելական հռչակեց Նիցցայի Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ կիրակի օրը մոտ 250 հայեր մասնակցել են Սուրբծննդյան պատարագին հենց այդ եկեղեցում:
Ի դեպ, ոչ առաքելական հռչակված եկեղեցում պատարագը մատուցելու համար Մոսկվայից հրավիրվել է Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանը, ով ժամանակին Ռուսաստանի թեմի առաջնորդն էր, և ում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն կարգալույծ արեց իր հարազատ եղբորը՝ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին Ռուսաստանի թեմի առաջնորդ կարգելու համար:
Նշենք, որ Եզրաս սրբազանը մինչ այժմ էլ Ռուսաստանի թեմի առաջնորդն է: Սուրբծննդյան պատարագին մասնակցել է նաև Մոսկվայի թեմի նախկին քահանա Տեր Սահակը, ում կաթողիկոսը ևս կարգալույծ է արել: Առաքելական թեմի ներկայացուցիչները Սուրբծննդյան պատարագը մատուցել են կաթոլիկ եկեղեցում:











































