Ամերիկացի դերասան Թոմ Քրուզին շնորհվելու է Հարավային Կորեայի Փուսան քաղաքի պատվավոր քաղաքացու կարգավիճակ: Արարողությունը կայանալու է հինգշաբթի դերասանի՝ Կորեա կատարած այցի շրջանակներում: Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter ամերիկյան պարբերականը, դերասանը Կորեա է ժամանել իր նոր «Ջեք Ռիչեր» (Jack Reacher) ֆիլմը ներկայացնելու համար, որի պրեմիերան կայանալու է հունվարի 17-ին:
Փուսանի քաղաքապետը և այս շաբաթ քաղաքում կայանալիք կինոփառատոնի նախագահը Քրուզին, ֆիլմի ռեժիսոր Քրստոֆեր Մաքքուորիին և կանացի դերի գլխավոր դերակատար Ռոզմաունդ Փայքին հանձնելու են պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհելու մասին սերտիֆիկատներ:
Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ նման որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Թոմ Քրուզի ունեցած ներդրումը կինոարտադրության մեջ:
Նշենք, որ սա Թոմ Քրուզի արդեն վեցերորդ այցն է Հարավային Կորեա:









































