Հայտնի դերասանուհու նորաթուխ ամուսինը շահել է փակ երեկույթից ստացված ինտիմ լուսանկարների հրապարակումը արգելելու դատը` հաղորդում է The Daily Mail-ը:
«Տիտանիկի» աստղի 34-ամյա ամուսին Նեդ Ռոքնռոլը բրիտանական դատարանում շահել է իր լուսանկարների հրապարակման արգելման գործը, որտեղ նա կիսամերկ է պատկերված:
Ռիչարդ Բրենսոնի զարմիկը, ով ամուսնացել է Քեյթ Ուինսլեթի հետ, մի քանի շաբաթ առաջ որոշել է պաշտպանել իր պատիվը դատական կարգով` այն բանից հետո, երբ սկանդալային The Sun տաբլոիդի ներկայացուցիչները սպառնացել են նրան հրապարակել պրովոկացիոն կադրերը:
Ինչպես պարզվել է, աղմկոտ երեկույթների սիրահարի ընկերը փակ երեկույթից լուսանկարներ է հրապարակել Facebook-ում, որտեղ ուրախ ընկերախումբը մերկ ուրախանում է երեկույթի ժամանակ:
Ըստ հայցվորի փաստաբանի՝ իր հաճախորդը հասկանում է, որ չի կարող լինել օրինակ և ձգտում է թաքուն պահել իր անցյալի մանրամասները:
Հիշեցնենք, որ 37-ամյա դերասանուհին և 34-ամյա ամուսինը ամուսնացել են 2012թ.-ի դեկտեմբերին:









































