1925թ. այս օրը Երևանում ծնվեց երգչուհի, Հ ժողովրդական արտիստ (1959) Օֆելյա Համբարձումյանը:
Ձայնամշակման դասընթացն անցել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1944-ից Հեռուստատեսության և ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի մեներգչուհին էր։
Երգեցողությունն առանձնանում է խոր արտահայտչականությամբ, ազգային վառ երանգավորումով։ Երգացանկն ընդգրկում է հիմնականում հայ ժողովրդական, գուսանական և աշուղական երգեր։
Համերգներով հանդես է եկել ԱՊՀ քաղաքներում, արտասահմանյան հայաբնակ վայրերում (Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Ֆրանսիա, ԱՄՆ)։








































