Ոչ կառավարական «Համերաշխություն» կազմակերպությունը հավաքել է միլիոնից ավելի ստորագրություն՝ անհապաղ պահանջելով Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է «Գոլոս Ռոսիին»:
«Հայրենասերներ» շարժումը սկսել է նմանատիպ ստորագրություններ հավաքել՝ ի պաշտպանություն Վրաստանի գործող նախագահի:
«Համերաշխություն հանուն մարդու իրավունքների» վրացական ոչ կառավարական կազմակերպության ստորագրահավաքը մեկնարկել է 2012թ. նոյեմբերի 12-ին՝ անմիջապես Բիձինա Իվանիշվիլիի՝ վարչապետ նշանակվելուց հետո, որի «Վրացական երազանք» դաշինքը հաղթել էր Վրաստանում 2012թ. հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում:
Սաակաշվիլիի հրաժարականը պահանջող միլիոն ստորագրություն հաջողվել է հավաքել ժամանակից շուտ:











































