Այսօր Արագածոտնի մարզում` Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց դպրատանը, տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստն սկսվել է Արագածոտնի մարզպետի 2010թ. գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ, որով հանդես է եկել մարզպետ Սարգիս Սահակյանը։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի համար առանձնահատուկ որոշ հիմնախնդիրներ և գերակայություններ, պատասխանել վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցերին։
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև Արագածոտնի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։