Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, որ իրանական նավթի վաճառքը նվազել է 40, իսկ նավթագազային ոլորտի եկամուտները՝ 45 տոկոսով:
Նրա խոսքով՝ նախարարության ցանկացած անուղղակի վիճակագրություն կամ մեջբերում անվավեր է: Այս մասին փոխանցում է Mehr գործակալությունը:
Նախարարության մամլո խոսնակի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետությունը կարողացել է հաղթահարել արևմտյան պատժամիջոցների սկզբնական ծանր օրերը՝ շնորհիվ աշխատասեր անձնակազմի և նավթարդյունաբերության ոլորտին ուղղված հատուկ ուշադրության:










































