Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկառլո Աբետեն մեկնաբանել է ռասիստական բնույթ կրող միջադեպը, որի մասնակից է դարձել «Միլան»-ի կիսապաշտպան Քևին-Փրինս Բոատենգը: Աբետեն հայտարարել է, որ ֆեդերացիան պատրաստ է ծայրահեղ քայլերի դիմել` երկրի մարզադաշտերում ռասիզմի դրսևորումների դեմ պայքարելու համար:
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես կամ հիմնական հիմունքներով դադարեցնել խաղերը` ռասիստական բնույթի վիրավորանքների խնդիրը հաղթահարելու նպատակով:
Մենք չպետք է վախենանք այն բարդություններից, որոնք կարող են առաջանալ խաղերի ժամանակացույցում: Դա խնդիր չէ: Պետք է մտածենք ինչպես անել, որ տրիբունաներում չհայտնվեն մարդիկ, ովքեր փորձում են կեղտոտել հասարակությունը»,- իտալական լրատվամիջոցները մեջբերում են Աբետեի խոսքերը:






































