Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դրական է գնահատում Սերժ Սարգսյանի՝ «Տիգրանակերտ» զորավարժարանում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ավարտից հետո ունեցած ելույթը:
Նա ելույթից ստացել է այնպիսի տպավորություն, որ Սերժ Սարգսյանը հակառակորդին ադեկվատ հարված հասցնելու իրավունք կտա բանակին. «Երբ հակառակորդը նման ստոր քայլի է դիմում, մեր զինվորներն էլ միանգամից ադեկվատ պատասխան պետք է տան»:
Տեր-Թադևոսյանի դիտարկմամբ՝ ելույթը շատ կոնկրետ էր. «Երևում էր այն ցավը, որ պատճառել են: Զորավարժությունները, որ անցկացվել են Ղարաբաղում, երաշխիքն են այն բանի, որ մենք կարող ենք խաղաղություն պահպանել. հիմա մեզ համար ամենաթանկ բանը խաղաղությունն է»:
Ամբողջությամբ՝ մեր տեսանյութում: