Այսօր Բրիտանիայի մայրաքաղաքում մեկնարկում է Ասադի ռեժիմի տապալման դեպքում Սիրիայում քաղաքական իրադրության կարգավորման հարցի շուրջ երկօրյա կոնֆերանսը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարծում են, որ Ասադի տապալումն անխուսափելի է: Հանդիպմանը չորրորդ իշխանության ներկայացուցիչներ ներկա չեն գտնվի: Հանդիպման արդյունքներով կոմյունիկե կտարածվի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կոնֆերանսին կմասնակցեն Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչները, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետներ: Ֆորումին չեն մասնակցի Սիրիայի հակակառավարական ուժերին աջակցող երկրների արտգործնախարարներն ու փոխարտգործնախարարները: Ֆորումին չի մասնակցի նաև ազգային կոալիցիայի առաջանորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը:
Բրիտանացի վերլուծաբանների կարծիքով՝ կոնֆերանսը հանդիսանում է Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացման առնչությամբ Արևմուտքի երկրների մտահոգության նշան:
Նշենք, որ ԱՄՆ-ն ահաբեկչական կազմակերպությունների մեջ է ներառել սիրիացի գրոհայինների «Ջեբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումը, որը կապված է «Ալ-Քաիդա»-ի հետ: Սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ Մուազ Ալ-Խատիբը դժգոհություն է արտահայտել այդ առնչությամբ և հայտարարել, որ ԱՄՆ-ն պետք է վերանայի իր որոշումը:








































