ՄԱԿ-ն իր անհանգստությունն է հայտնել՝ կապված Սուդանի հարավում հումանիտար վիճակի սրման հետ, որտեղ բախումներ են տեղի ունենում կառավարական զորքերի և ապստամբների միջև:
Համակամարտության գոտում, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, կա գրեթե 700.000 մարդ: Նրանցից շատերը սովամահության եզրին են և սնվում են միայն բույսերի արմատներով ու տերևներով:
ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգող Ջոն Գինգը նշել է, որ ստեղծված իրավիճակում մեղավոր են երկու կողմերն էլ:









































