Դատարանը շվեյցարական ընտանիքին ազատել է դրամական պարտավորությունից, որն ամեն տարի վճարվում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցուն՝ սկսած XIV դարից։
Առաջին վճարումը եղել է 1357 թվին։ Այն կատարել է Մյուլլեր ընտանիքի նախնիներից մեկը, որն իր կատարած մարդասպանության համար ցանկացել է փրկել հոգին գեհենի կրակներից։ Նա եկեղեցուն աշտանակ է նվիրել և երդվել, որ իր ընտանիքը միշտ վճարելու է, որպեսզի նրա կրակը հավետ վառ մնա։
Ընտանիքը միշտ կատարել է այդ վճարումները, սակայն վերջերս եկեղեցին դատի է տվել՝ Մյուլլերներին՝ 76 դոլարի վճարում չկատարելու համար։
Արդյունքում Գլարուսի դատարանը վճռել է, որ XIV դարի իրավաբանական համաձայնագրերը չեղյալ են հայտարարվել XIX դարում կատարված ֆինանսական ռեֆորմների հետևանքով։










































