Friday, 12 06 2026
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով

Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի նախագահը

Մարտի 31-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյին (Micheline Calmy-Rey):

Ողջունելով բարձրաստիճան հյուրին` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ԱԳՆ հարկի տան հյուրընկալելու Շվեյցարիայի Համադաշնության Նախագահին, որի հետ վերջին տարիներին որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար կայացել են շուրջ երկու տասնյակ հանդիպումներ:

«Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության բացումը գալիս է արձանագրելու ևս մի կարևոր քայլ՝ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների՝ հատկապես վերջին տարիների վերընթաց զարգացման ճանապարհին։

Այդ վերընթաց զարգացման համար, անշուշտ, ջանքերն ու ձգտումը եղել են փոխադարձ։ Այսօր, տիկին Նախագահ, ըստ էության շարունակությունն է Հայաստան կատարած Ձեր նախորդ այցի, երբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, երկուստեք կարևորվեց Հայաստանում շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչության բացման անհրաժեշտությունը: Դուք հետևողական եղաք նաև այս հարցում և այդ հետևողականությունն արժանի է այսօր հիշատակման» – նշեց Էդվարդ Նալբանդյանը:

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-Ռեյը երկուստեք ընդգծեցին, որ hայ-շվեյցարական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, և որ երկու երկրների միջև մշտապես առկա են եղել աշխարհագրական և պատմական ընդհանրություններ և այսօր կողմերը կարող են գոհունակությամբ արձանագրել, որ երկու երկրների միջև վերջին տարիներին հաստատվել են բարձր մակարդակի հարաբերություններ, սերտ քաղաքական երկխոսություն, իսկ Երևանում դեսպանության հիմնադրումը կնպաստի երկու երկրների բարեկամության առավել խորացմանը:

Զրուցակիցները, կարևորելով երկու ԱԳՆ-երի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերեցին իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվություններ անցկացնելու վերաբերյալ, քննարկեցին նաև միջազգային կազմակերպություններում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը քննարկվեցին նաև տարածաշրջանային հարցեր:

Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Քալմի-ռեյն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին և զարգացումներին, մասնավորապես արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ներկա փուլին` նշելով որ հիմնախնդրի կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ միջոցներով: Այս կապակցությամբ տիկին Միշլին Քալմի-Ռեյն ընդգծեց, որ Շվեյցարիան շատ ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին: Նրա խոսքերով` Շվեյցարիան աջակցում է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ձեռնարկվող քայլերին:

Էդվարդ Նալբանդյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի կողմից ձեռնարկած միջնորդական ջանքերի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում