Մոնրեալի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ բարի և լավ երազներ ամենաքիչը տեսնում են 20-30 տարեկան հասակում:
Տղամարդկանց և կանանց երազների վերաբերյալ ուսումնասիրությունները կատարվել են 11 տարիների ընթացքում:
Գիտնականների տվյալներով՝ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք էրոտիկ երազներ են տեսնում: Սակայն ուժեղ սեռի ներկայացուցիչներին այդ երազներն ավելի շատ են հյուր գալիս:
Սեռական թեմայով երազներ պարբերաբար տեսնում է տղամարդկանց 85 %-ը: Իր հերթին, կանանց 73 %-ը խոստովանել է, որ թեկուզ հազվադեպ, բայց նման երազներ տեսնում է:
Միևնույն ժամանակ ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ կանայք ավելի շատ երազում սարդեր, օձեր, գահավիժում են տեսնում: Իսկ տղամարդիկ երազներում մոգական ուժ են ձեռք բերում, պայքարում են և նույնիսկ այլ մոլորակներ են թռչում:
Գիտնականները նշում են, որ տարիքի հետ մարդկանց երազների շառավիղը զգալիորեն կրճատվում է:










































