Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, վրացական ոստիկանությունն օղակել է Թբիլիսիի կենտրոնը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բառնովա փողոցի կլոր զբոսայգում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ:
Ոստիկանության կարծիքով, փաթեթում գտնվում է պայթուցիկ սարք: Այժմ ոստիկանությունը սպասում է սակրավորների ժամանմանը:
Հիշեցնենք, որ այսօր վրացական ոստիկանությունը Քութաիսիում հայտնաբերել էր երկու պայթուցիկ սարքեր, որոնք նախատեսված էին քաղաքապետարանի ու արդարադատության շենքերի համար: