Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Որդու ինքնասպանությունից հետո Յուրիկը սպանել էր անվերջ կռվող կնոջը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Յուրիկ Բաբայանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ 2012 թվականի նոյեմբերի 16-ին հրապարակել է դատավճիռը, որով 50-ամյա Յուրիկ Բաբայանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նա դատապարտվել է 10 տարի ազատազրկման:

Յուրիկ Բաբայանը Աղավնաձոր գյուղում գտնվող իր տան բակում սպանել է կնոջը՝ Անահիտին, ում հետ համատեղ ապրել է 27 տարի, ունեցել երեք որդի, բայց, ինչպես ներկայացնում է ինքը, և պատմում են գործով բոլոր վկաները, ի սկզբանե եղել էին անհաշտ, ապրել էին անսեր:

Տանը տիրող ծանր մթնոլորտի պատճառով նրանց կրտսեր որդին 2012 թվականի հունվարի 26-ին ինքնասպանություն էր գործել կախվելու միջոցով:

Այդ դժբախտությունից հետո անհաշտ ամուսիններն ավելի անհանդուրժող էին դարձել միմյանց նկատմամբ, մեկը մյուսին շարունակ մեղադրել էին որդու մահվան համար:

Շարունակվող վեճերը ստիպել էին, որ ավագ որդին իր ընտանիքով տեղափոխվի Երևան, իսկ միջնեկ որդին հեռացել էր Ռուսաստան:

Ամուսինները մնացել էին դեմ առ դեմ, և նրանց միջև գոյացած ատելության վիհը ավելի էր խորացել:

2012 թվականի հուլիսի 3-ին Յուրիկի բարեկամը վաղ առավոտյան նրան հրավիրել էր խաշի: Անահիտը չէր ցանկացել ամուսնու հետ գնալ խաշ ուտելու: Բայց նա մի քանի անգամ զանգահարել էր խաշի սեղանի մոտ նստած ամուսնուն, նախատել, որ «նստած լակում է», իսկ խաղողի այգին մնում է ջրելու:

Ժամը 9-ին Յուրիկը տուն էր մտել, կնոջը պատվիրել, որ դաշտ գնալու համար հաց պատրաստի և մի բաժակ սուրճ եփի:

Ինքը պառկել էր, բայց չէր կարողացել հանգիստ մնալ: Կինը հրաժարվել էր հաց դնելուց էլ, սուրճ եփելուց էլ: Նա ծանր խոսքեր էր ասել, որոնք ստիպել էին, որ Յուրիկը ոտքի կանգնի:

Որդեկորույս մայրը ամուսնուն ասել էր. «Տղուդ դրել ես հողը, դու գնացել ես կայֆերի»: Յուրիկը պահանջել էր, որ կինը լռի, բայց վերջինս սկսել էր անեծքներ տեղալ, անպատիվ խոսքեր ասել Յուրիկի մահացած ծնողների հասցեին:

Ապա, ըստ Յուրիկի, նա վերցրել էր աթոռը ու փորձել էր նետել ամուսնու վրա, բայց վերջինս ձեռքով խփել-աթոռը գցել էր ու սկսել էր ծեծել կնոջը: Խփել էր ձեռքերով ու ոտքերով:

Զգացել էր, որ դա արդեն իրենց վերջին կռիվն է, և սենյակը արյունով «չմխտռելու» համար կնոջը քարշ տալով դուրս էր բերել սենյակից:

Կինը փորձել էր աստիճաններով վազել դեպի երկրորդ հարկ, այնտեղ թաքնվել, միաժամանակ շարունակել էր անիծել ամուսնուն ու հայհոյել նրա ծնողներին:

Յուրիկը քաշել, կնոջն աստիճաններից ցած էր գլորել, բակից վերցրած «ցեմենտբետոնի կտորով» հարվածել էր նրա գլխին:

Կինն անշարժացել էր: Բայց ամուսնու հոգում եռացող ատելությունը ստիպել էր, որ գնա բաղնիք, վերցնի փայտե մահակը և դրանով կնոջ գլխին մի քանի հարված ևս հասցնի:

«Գիտեր, որ սպանվելու է, բայց մինչև վերջին պահը հորս հասցեին բաներ էր ասում»,- իր ցուցմունքներում ասել է Յուրիկը:

Կնոջը սպանելուց հետո ամուսինը, դիակի ոտքերից քաշելով, տարել էր հով տեղ, «որ արևը վրան չընկնի», ծածկել էր ալյուրի պարկով, լվացվել ու փոխել արյունոտ շորերը և բակից դուրս էր եկել:

Աղմուկի վրա նրանց տանը հարևաններ էին մոտեցել: Յուրիկն ասել էր, թե կնոջը սպանել է: Գնացել էր խանութ, երկու շիշ գարեջուր խմել ու քայլել դեպի Եղեգնաձոր, որ ոստիկաններին ներկայանա:

Ճանապարհին հանդիպել էին դեպի գյուղ ընթացող ոստիկանները ու Յուրիկ Բաբայանին բերման էին ենթարկել ոստիկանության բաժին:

Ցուցմունքներում Յուրիկն ասել է, թե ճակատագիրն էր իրեն Աղավնաձորից հասցրել Թալին, որտեղ ամուսնացել էր Լամարի, այսինքն՝ Անահիտի հետ:

Ինքն աշխատող է եղել, կինը չի գնահատել, ինքը սիրել է իր ծնողներին, կնոջը դա զայրացրել է: Ժամանակ է եղել, որ ինքը չորս տոննա խաղող է քաղել, դատարկել, աշխատանքից հոգնած տուն է եկել, բայց կինն իր առաջ հաց չի դրել:

Նա ոչ մի անգամ ժամանակին ճաշ չի եփել, շատ ժամանակ ինքն աշխատանքից տուն է եկել, և տանն ուտելու բան չի եղել: Երբ դեպքի օրը կինն ասել է՝ տղիդ դրել ես հողը…, իր հոգեկանը խառնվել է:

Յուրիկ Բաբայանն ընդունել է, որ սխալ է արել, զղջացել է կատարածի համար. «Նա իմ երեխաների մայրն էր, բայց ինքը ստիպեց, որ այդպես վարվեմ: Ես 27 տարի լռել եմ, էլ չեմ կարողացել համբերել: Տնական օղի եմ խմել խաշի տեղը՝ երեք-չորս բաժակ, ընտիր վիճակում տուն եմ եկել, որ գնամ դաշտ, բայց նա այնպես է կռվել, այնպիսի խոսքեր ասել, որ խմածս չորս բաժակը դարձել է 18 բաժակ»:

Բաբայանի բոլոր հարևաններն ու բարեկամները նշել են, որ նրանց տան կռիվները կնոջ պատճառով են եղել, Յուրիկն աշխատող, խելոք մարդ է եղել, բայց մի քիչ խմիչքի նկատմամբ սեր է ունեցել:

Տուժողի իրավահաջորդը… Յուրիկի ավագ որդին է: Ծանր վիճակում է երիտասարդը. սպանվածը նրա մայրն է, սպանողը՝ հայրը, իսկ ամենասպանիչը՝ իրենց տան մթնոլորտն է եղել:

Տղան անկեղծորեն ասել է ծնողների մասին. «Հայրս լուռ է եղել, մայրս էր անընդհատ խոսում»: Նա նշել է, որ իրենց տան վեճերը սոցիալական պատճառով էին, եթե տանը մի բան պակասեր, անգամ՝ լուցկի, մայրը հորն էր նախատում ու կռվում:

Տղան չի հիշել, որ հայրը մորը խփած լինի, բայց հիշել է, որ մի անգամ խաղողաքաղից հետո մայրը կռվել ու փայտով հարվածել էր հոր գլխին:

Տղան նաև խոր ցավով է ասել, որ իրենց տանը տիրող մթնոլորտի պատռճառով է կրտսեր եղբայրը ինքնասպան եղել, իսկ ինքն ընտանիքով հեռացել Երևան:

Քանի որ Յուրիկ Բաբայանը հանցանքը կատարելու պահին եղել էր միջին աստիճանի հարբածության վիճակում, հոգեբանը եզրակացրել է, որ հարբածությունն անհնար է դարձրել ֆիզիոլոգիական աֆեկտի ախտորոշումը:

Դատարանը եզրակացրել է, որ Յուրիկ Բաբայանը կնոջը սպանել է գիտակցված: Դրա մասին, ըստ դատարանի, վկայում են գործի մի քանի հանգամանքներ. սենյակը չարյունոտելու համար կնոջը սենյակից քարշ տալով դուրս բերելը, վերջում փայտե մահակով մի քանի հարված ևս հասցնելը:

Դատարանը հաշվի է առել տուժողի հակաօրինական, կռիվ հրահրող պահվածքը:

Գործով վերաքննիչ բողոք է բերել պաշտպանական կողմը, ում կարծիքով՝ 10 տարի ազատազրկումը խիստ պատիժ է Յուրիկ Բաբայանի համար:

Բողոքաբերը խնդրել է, որ վերաքննիչ ատյանը պատժի մասով փոփոխի դատավճիռը՝ ավելի մեղմ պատիժ սահմանելով Յուրիկ Բաբայանի նկատմամբ:

Այսօրվա դատական նիստը վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց մեղադրողի, պաշտպանի և տուժողի իրավահաջորդի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը կկայանա հունվարի 23-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում