«Ֆորտունա»-ի հարձակվող Անդրեյ Վորոնինի գործակալ Անդրեյ Գոլովաշը խոսել է Վորոնինի վնասվածքի մասին:
«Ցավոք, վնասվածքը լուրջ է: Վորոնինը կոտրել է քիթը երեք տեղից: Նա Մարբելայից Դյուսելդորֆ է մեկնել՝ վիրահատություն անցկացնելու համար: Վիրահատությունից հետո Անդրեյը կմարզվի անհատական ծրագրով»,- «Спорт-Экспресс»-ը փոխանցում Գոլովաշի խոսքերը:







































