Լեհաստանում բջջային կապի օպերատորը, որոշելով կիրառել Վլադիմիր Լենինի կերպարը, առաջացրել է բնակչության բուռն զայրույթը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ները:
Մուլտիպլիկացիոն գովազդում, որը նվիրված է բջջային կապի էժան տարիֆին, Լենինն ասում է. «Շարունակե՛ք խոսակցությունը», ինչը պետք է ասոցացվեր սոցիալիզմի շրջանի «էժան գների և հավասարեցման» հետ:
Դրա փոխարեն գովազդում Լենինի կերպարն ընկալվել է որպես Լեհաստանի պատմությանը հասցրած վիրավորանք:
Գովազդը տեղադրած ընկերությունը հանել է այդ պահը և խոստովանել, որ չի ցանկացել վիրավորել որևէ մեկին:







































