Իսրայելի ոստիկանությունը խորհուրդ է տվել վարորդներին այսօր զերծ մնալ Թել Ավիվ ուղևորություններից, որտեղ ջրհեղեղի վտանգի պատճառով փակ է առանցքային մայրուղին ու կասեցված է գնացքների երթևեկությունը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Մի քանի օր շարունակ տեղացող անձրևները լցրել են Այալոն գետի հունը, որը տարվա մեծ մասը չոր է, ստեղծելով ջրհեղեղի վտանգ:
Տեղի ԶԼՄ-ները գրում են, որ Այալոնի մայրուղին ոստիկանությունը որոշել է փակել տասը տարվա մեջ առաջին անգամ:
Դեպի Թել Ավիվ տանող ճանապարհներին ձգվում են բազմամիլիոնանոց խցանումներ:
Հորդառատ տեղումները ամբողջ երկրում խոչընդոտներ են ստեղծել փոխադրամիջոցների երթևեկության համար:











































