Բրեդ Փիթը կարող է խաղալ Պոնտացի Պիղատոսի դերը համանուն ֆիլմում,- գրում է Deadline-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Հայտնի չէ, թե ինչ մակարդակի վրա են գտնվում բանակցությունները:
«Պոնտացի Պիղատոս» (Pontius Pilate) ֆիլմը, որի վրա աշխատում է Warner Bros.-ը, դեռ ռեժիսոր չունի, և նրա թողարկման ժամկետը հայտնի չէ: Ֆիլմի սցենարը ընկերությունը ձեռք է բերել 2012 թ. ամռանը: Այն գրվել է Վերա Բլազի կողմից, որը նախկինում աշխատել է «Վերևից կինը», «Կայսր» ֆիլմերի ստեղծման վրա:
Ըստ Deadline-ի տվյալների, որին հաջողվել է ծանոթանալ սցենարի հետ, Բլազին նկարագրել է Պոնտացի Պիղատոսի անցած ճանապարհը՝ հասարակ զինվորականից մինչև քաղաքական գործիչ:
2013 թ. էկրաններ պետք է բարձրանան Բրեդ Փիթի մասնակցությամբ երեք ֆիլմեր, այդ թվում՝ «Համաշխարհային պատերազմ Z» (World War Z), «Տասներկու տարվա ստրկություն» (Twelve Years a Slave), «Խորհրդատուն» (The Counselor)։









































