1950-ական թթ. Ֆրանսիան բզկտում էին ճգնաժամերը: 1954 թ. Ֆրանսիան պարտություն կրեց Հնդկաչինում ազգային-ազատագրական շարժումներից: Սկսվեցին հուզումներ Ալժիրում և Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում: Չնայած տնտեսական աճին, բնակչությունը վատ տնտեսական վիճակում էր գտնվում: Երկրով մեկ տարածվել էին գործադուլները:
Կառավարությունները փոխարինում էին միմյանց: 1958 թ. մայիսի 16-ին քաղաքական սուր ճգնաժամի պայմաններում նախագահ Ռենե Կոտին դիմեց դ’Գոլին վարչապետի պաշտոնը ստանձնելու խնդրանքով: Իսկ 1959 թ. հունվարի 8-ին Շարլ դ’Գոլը ընտրվեց Ֆրանսիայի նախագահ:
Իր կյանքի 80 տարիների ընթացքում այս մարդը կարողացավ դառնալ Ֆրանսիայի մեծագույն հերոսը Ժաննա դ’Արկից հետո:
Նա գլխավորել է երկիրը երկու անգամ, երկու դեպքում էլ երկիրը եղել է ազգային աղետի գագաթնակետին, իսկ հեռնալիս նա երկու անգամ էլ իր հաջորդներին հանձնել է տնտեսական աճ ապրող և միջազգային վարկանիշ ունեցող երկիր:











































