Անգլիական «Բոլթոն» ֆուտբոլային ակումբը որոշում է կայացրել թիմի խաղացող Մարվին Սորդելին զրկել բջջային հեռախոսից: Գլխավոր մարզիչ Դուգի Ֆրիդմանի կարծիքով` Սորդելը կախվածոթյուն ունի սոցիալական ցանցերից, և առանց հեռախոսի խաղացողն իրեն ավելի լավ կզգա: Այդ մասին տեղեկացնում է The Daily Mirror հանդեսը:
Ֆրիդմանի խոսքերով` Twitter սոցիալական ցանցում ֆուտբոլիստի դրսևորած ակտիվությունը բացասաբար է անդրադառնում վերջինիս անձնական կյանքին:
Նշենք, որ Սորդելը, ով ընդգրկվել էր Մեծ Բրիտանիայի` «Լոնդոն-2012»-ին հայտավորված թիմի կազմում, Twitter-ում 24000 բաժանորդ ունի:








































