Հունվարի 8-ին, ժամը 11.29-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլքսվագեն» մակնիշի 18 lt 777 (վարորդ` 1980 թ. ծնված Ա. Ճաղարյան) և «Հրազդան ՃՇՇ» ՓԲԸ-ին պատկանող «Գրեդել» մակնիշի du 99 պետհամարանիշերով (վարորդ` 1949 թ. ծնված Մ. Պետրոսյան) ավտոմեքենանները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ճո աշխատակիցները «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1954 թ. ծնված Ս. Դալլաքյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Փրկարարները «Վոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1983 թ. ծնված Գ. Մելքումյանին, ով տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:









































