Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը տուգանել է թիմի կիսապաշտպաններ Բաստիան Շվայնշտայգերին ու Տոնի Կրոսին: Այդ մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Պատճառը հերթական մարզմանը սպիտակ գուլպաներով ներկայանալն էր: Գերմանական գրանդի բոլոր ֆուտբոլիստները զգուշացված են, որ մարզումներին պետք է ներկայանան սև գուլպաներով:
«Մենք բոլորս նույն նպատակն ենք հետապնդում: Այդ պատճառով թիմում պետք է բարձր կարգապահություն լինի: Իսկ այն սկսվում է հենց գուլպաներից»,- հայտարարել է Հայնկեսն ամբողջ թիմի առջև:
Հետաքրքիր է, որ տուգանքի չափը պետք է սահմանի թիմի ավագ Ֆիլիպ Լամը և իր որոշման մասին հայտնի Հայնկեսին:









































