Մոտակա 3-5 տարիների ընթացքում Իրանը մտադիր է կահույքի արտահանումից ստանալ մեկ միլիարդ դոլարի եկամուտ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավարի տեղակալ Կիյումարս Քերմանշահիին:
Քերմանշահիի խոսքերով՝ Իրանը նպատակ ունի 1% չափաբաժին ունենալ կահույքի համաշխարհային առևտրում:
Նա նշել է, որ 2012 թ. Իրանն արտահանել է 12 միլիոն դոլարի կահույք, ինչը աննշան ցուցանիշ է կահույքի առևտրի գլոբալ շրջանառության համեմատությամբ, որը ներկա պահին կազմում է 270 միլիարդ դոլար:









































