Tuesday, 14 05 2024
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է
Քաղաքական հայացքներով պայմանավորված` մարդկանց բռնության ենթարկելու կոչ են հնչեցրել

Նավթի գնի աճը կհզորացնի Ադրբեջանի տնտեսությունը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքերով, Արաբական աշխարհի այս ծանր վիճակը և Ճապոնիայի ատոմակայանի հետ կապված խնդիրը, կարող է լուրջ պրոբլեմներ առաջացնել և բնականաբար մեծացնել նավթի գնի աճի միտումը: Սակայն, ըստ նրա, այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներում նավթի պաշարներն ավելի մեծ էին, քան կանխատեսվում էր, բավականին զսպող դեր կկատարի:

«Միջազգային շուկաների կոնյուկտուրան այնպիսի վիճակի մեջ է, որ նավթի գինը, ինչպես և ոսկու գինը, անընդհատ պետք է մեծանա, սա օբյեկտիվ վիճակ է, և մենք պետք է հաշվի առնենք, որ այս ամենը կարող է հանգեցնել ֆորսմաժորային իրավիճակների և ճգնաժամերի առաջացման»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Քաղաքագետի գնահատմամբ, ճիշտ է, նավթի թանկացումից Ադրբեջանը կօգտվի, սակայն այդ ամենը ուղղակիորեն չի ազդի մեր տարածաշրջանի վրա.

«Դա օբյեկտիվ իրականություն է, և այդ ամենի արդյունքում Ադրբեջանի տնտեսությունն էլ ավելի է հզորանալու: Սակայն մենք ունենք մեկ այլ առավելություն. Ադրբեջանը վարում է նավթի միակողմանի տնտեսական քաղաքականություն, իսկ այդպիսի երկրներ շատ կան: Իսկ հեռանկարային իմաստով նավթի գործոնը Ադրբեջանի վրա բավականին բացասական կարող է ազդել»:

Բոզոյանի դիտարկմամբ, պետք չէ ընկճվել այն հանգամանքից, որ Ադրբեջանը կօգտվի նավթի գնի թանկացումից և էլ ավելի կմեծացնի իր ռազմական բյուջեն, այլ ավելի ճիշտ է, որպեսզի Հայաստանը ստեղծի դիվերսիֆիկացված` դեպի արտահանմանն ուղղված տնտեսություն, որն էլ կկարողանա հետագայում կոմպեսացնել այն բոլոր վտանգները, որոնք կապված են նավթի հետ.

«Ի վերջո, ռազմավարական իմաստով հաղթում են այն երկրները, որոնք ունեն դեմոկրատական համակարգ և ազատ տնտեսություն: Ի վերջո, նավթը երաշխիք չէ, որ երկիրը կդառնա իսկապես զարգացած և հեռանկարային իմաստով լուրջ երկիր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում