«Տոտենհեմ»-ի հարձակվող Էմանուել Ադեբայորը փոխել է Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը չմասնակցելու իր նախնական որոշումը:
Հիշեցնենք, որ խաղացողը չէր ցանկանում մասնակցել մրցաշարին, քանի որ կասկածում էր, որ իր թիմը ապահովության մեջ չի լինի: Բացի այդ լուրեր էին պտտվում, թե Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիան չի վճարել նրա բոնուսները:
«Տոտենհեմ»-ն իր հերթին հույս ունի, որ խաղացողը կկարողանա վերադառնալ հավաքականի ճամբարից ու կմասնակցի շաբաթ օրը «ՔՊՌ»-ի դեմ կայանալիք խաղին, հայտնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը կմեկնարկի ՀԱՀ-ում հունվարի 19-ից:







































