Թուրքիայի Շանլըուրֆա մարզի Աքչաքալե շրջանում՝ սիրիացի փախստականների ճամբարում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդում է տեղի Anadolu գործակալությունը, հրդեհի հետևանքով մեկ երեխա զոհվել է, ևս 5 մարդ՝ վիրավորվել: Կրակը մարվել է: Հրդեհի առաջացման պատճառները դեռ հայտնի չեն:
Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխման և չեզոքացման վարչության տվյալներով՝ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը հասել է 150 հազարի: Թուրքիայից բացի՝ սիրիացիները փախչում են մյուս հարևան երկրներ՝ Լիբանան, Իրաք և Հորդանան:










































