Yahoo ընկերությունը ծրագրում է առձեռն 640 մլն դոլարով գնել BrightRoll գովազդային հարթակը, գրում է The New York Times-ը: Անցած տարի ինտերնետ-հսկան 1,1 մլրդ դոլարով գնել է Tumblr-ը:
BrightRoll-ը տեսագովազդի վաճառքի հարթակ է:
Պարբերականը նշում է, որ Yahoo-ն տեսանյութը դարձրել է ընկերության կայքերում և ընկերության հավելվածներում ավելի մեծ թվով օգտատերեր գրավելուն ուղղված իր ռազմավարության հիմնական մաս:












































