Կենսատեխնոլոգիաների շվեյցարացի մասնագետները նոր մեթոդ են մշակել գեների կարգավորման համար, որը թույլ է տալիս ղեկավարել վերջիններիս փոխակերպումը սպիտակուցի գլխուղեղի ճառագայթող ալիքների օգնությամբ, ասվում է Nature Communications ամսագրում:
Գիտնականներին ոգեշնչել է Mindflex խաղը. սենսորը ֆիքսում է էլետրամագնիստական ալիքները, որ ճառագայթում է գլխուղեղը: Հետազոտողները վերցրել են նույնատիպ էլեկրաէնցեֆալոգրաֆիկական սաղավարտ և այն փորձարկել մկների վրա: SEAP մոդելային սպիտակցուցը ներմուծվել է կաթնասունների արյունատար համակարգ:
Գիտնականները նշում են համակարգի հասարակ, արդյունավետ ու անվտանգ լինելը:










































