France Presse գործակալության YouTube-ի ալիքում հայտնվել է տեսանյութ 9-ամյա սիրիացի աղջնակի՝ Ռաշայի մասնակցությամբ: Տեսանյութը, որը սիրիացի պրոդյուսերի կողմից ստեղծված արտադրանք է, պատկերոմ է նրան հեռախոսով խոսելիս, որի ժամանակ աղջիկը պատմում է իր երազանքների մասին. այն է՝ տեսնել երկիրն անկախ ու վերականգնված, փախստականներին՝ հայրենիք վերադարձած:
Տեսանյութը լույս է սփռում Հալեպի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրողների կյանքի մասին: Այնտեղ երեխաներն ավելի արագ են մեծանում, քան այլ երկրներում նրանց հասակակիցները:







































