ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը իր եղբորը՝ Ջեբին, կոչ է արել մասնակցել 2016-ի նախագահական ընտրություններին: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նա նշել է, որ չի ցանկանում կրտսեր եղբորը ստիպել պայքարել երկրի ղեկավարի պաշտոնի համար: Այնուամենայնիվ, հաջողության դեպքում Ջեբ Բուշը կարող է դառնալ վերջին 30 տարում նախագահ ընտրված ընտանիքի երրորդ ներկայացուցիչը:
Նշվում է, որ 61-ամյա Ջեբ Բուշի վրա ճնշումը մեծացել է հատկապես այն ժամանակ, երբ Հանրապետական կուսակցությունը սկսել է կենտրոնաձիգ հայացքներով թեկնածուի փնտրտուքները՝ Հիլարի Քլինթոնի հետ մրցակցելու համար: Վերջինս մեծ շանսեր ունի առաջադրվելու դեմոկրատների կողմից:







































