Pink Floyd բրիտանական ռոք խումբը Louder Than Words երգի տեսահոլովակն է նկարահանել`նոր The Endless River ալբոմից: Տեսահոլովակը նկարահանվել է Ղազախստանի և Ուզբեկստանի սահմանում, հաղորդում է Digital Spy-ը:
Պրոմո ժապավենը հրապարակվել է խմբի YouTube-ի պաշտոնական ալիքում:
Տեսահոլովակում շոշափվում են Արալյան ծովի բնապահպանական խնդիրները: Հերոսները երկու սերնդի ներկայացուցիչներ են` երիտասարդ, ով չի տեսել այդ հատվածը մինչև 1960-ականները և ավագ սերնդի, ով կարող է պատմել, թե ինչպիսին են եղել տասնամյակներ առաջ այդ վայրերը:
Տեսահոլովակի ռեժիսորն է Օբրի Փաուելը:






































