Մի քանի հազար տարի առաջ մարդը վարժեցրել է կենդանիներին տարբեր նպատակների համար: Այծերը, կովերը և այլ կենդանիներն ապահովել են սնունդը, ձիերը օգտագործել են որպես փոխադրամիջոց, շները օգնել են որսի ժամանակ և պաշտպանել են բնակավայրերը վայրի կենդանիներից: Իհարկե կատուները կարող էին մուկ որսալ, սակայն գիտնականները կարծում են, որ քնքուշ վերաբերմունքի շնորհիվ կատուները կարողացել են հասնել ավելի մեծ արդյունքների, քան մուկ բռնելն էր:
Ժամանակակից կատուների նախնին հանդիսանում է Felis silvestris անտառային կատուն, որը տնային է դարձել Մերձավոր Արևելքում մոտավորապես 10 հազար տարի առաջ:
ԱՄՆ-ից, Իսպանիայից, Ռուսաստանից, Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայից գիտնականների մի խումբ կարծես թե գտել է այդ հարցի պատասխանը: Հետազոտողները վերլուծել են տնային կենդանիների գենը, որը բացահայտվել էր 2007-ին:
Գիտնականները հայտնաբերել են, որ 281 գենը բազմաթիվ ու արագ փոփոխությունների հետքեր է կրում: Դրանց մի մասը կապված է տեսողության և լսողության հետ, որոնց վրա հիմնվում են կատուները:
Գիտնականները հայտնաբերել են 13 գեների փոփոխություն, որոնք վայրի կենդանուն դարձրել են քնքուշ էակ: Գիտնականները համարում են, որ մուտացիան լուրջ դեր է խաղացել կենդանու բնավորության փոփոխության հարցում:







































