Հայտնի է, որ դավաճանության զոհ ավելի հաճախ դառնում է կինն ու գլուխ ջարդում՝ «Ինչո՞ւ նա դա արեց» հարցի պատասխանը գտնելու համար:
Բրիտանիայում հետազոտություն է կատարվել, որի արդյունքում հայտնի են դարձել տղամարդկային անհավատարմության գլխավոր պատճառները:
Հիմնական պատճառն այն է, որ որոշ տղամարդիկ ուզում են խուսափել իրական մտերմությունից: Ինտիմը վախեցնում է նրանց, ուստի նրանք հեռավորություն են պահպանում իրենց կնոջից կամ ընկերուհուց՝ դիմելով խաբեության: Այդ կերպ նրանք երբեք չեն հենվում ևս մեկի վրա ու չեն կարող հոգեկան վնասվածք ստանալ, հայտնում է raut.ru-ն:
Մյուս կողմից՝ որոշ տղամարդիկ մտերմություն են փնտրում «ոչ պաշտոնական» հարաբերություններում: Փորձագետների խոսքով՝ շատ զույգեր տարիների ընթացքում հեռանում են իրարից ու հենց մտերմության զգացողության փնտրտուքն է նրանց դրդում դավաճանության:
Երրորդ պատճառն այն է, որ նորություն է պետք: Շատ տղամարդիկ ծարավի են հարաբերություններում մշտապես նորույթի զգացողություն ունենալու՝ չուզենալով կանգ առնել հարմարավետության վրա:
Ուրիշ տղամարդիկ դավաճանում են, քանի որ ուզում են ղեկավար լինել հարաբերություններում, իսկ նրանց կարծիքով, դավաճանությունն ինչ-որ կերպ առաջնորդություն ձեռք բերելու միջոց է:
Ոմանց կամքի ուժն է պակասում, նրանք սեռական կապի մեջ են մտնում պարզապես որովհետև հնարավորություն է ստեղծվել, իսկ նրանք բավարար չափով ուժեղ չեն մերժելու համար: Ի վերջո, տղամարդիկ պարզապես նորություն են ուզում: Նույնիսկ եթե նա սիրում է իր երկրորդ կեսին, կդավաճանի, բազմազանության և նոր տպավորություններ ստանալու համար: Դավաճանողների մեծ մասը երջանիկ է ամուսնության մեջ:









































