Թուրքիան մտադիր է Լիբիայի Ֆիզան բլոկում նավթի նոր հանքեր ձեռք բերել: Այս մասին ասել է Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Իյլդիզը, տեղեկացնում է Sabah հրատարակչությունը:
Նախարարի խոսքերով՝ Լիբիայում նոր հանքեր ձեռք բերելուց հետո Թուրքիան զգալիորեն կազատվի Իրանի նավթային կախվածությունից՝ այն մասամբ փոխելով լիբիականով:
Իյլդիզ նշել է, որ այսօր Թուրքիան մեկ միլիոն տոննա նավթ է ներկրում Լիբիայից, սակայն մոտ ժամանակներս մտադիր է ներկրումն ավելացնել մինչև մեկուկես տոննա:
Դրանից բացի՝ նախարարը նշել է, որ Թուրքիան մտադիր է Ալժիրում նավթի հետախուզություն անցկացնել:
Ավելի վաղ Թուրքիայի էներգաշուկայի կարգավորման օրգանի զեկույցում նշվում էր, որ 2012թ-ի հոկտեմբերին նավթի ներկրումն անցած ամսվա հետ համեմատած ավելացել է մեկ տոկոսով՝ կազմելով 1,76 միլիոն տոննա:
2012թ-ի հունվար-փետրվար ամիսներին նավթի ներկրումը 5 տոկոսով ավելացել է 2011թ-ի նույն ամիսների հետ համեմատած՝ կազմելով 16,2 միլիոն տոննա:








































