Անցած տարում շատ հայտնիներ են մայր դարձել, 2013-ին ևս շատ աստղային երեխաներ են ծնվելու: Ուստի newsliga.ru-ն ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երեխա ունենալ պատրաստվող հայտնի կանանց թոփ-7-ը:
Երգչուհի Շակիրան շատ շուտով կծննդաբերի առաջնեկին: Վերջերս նրա ընկեր Ժերար Պիկեն Twitter-ում հայտնել է, որ Շակիրան իր համար տղա է ունեցել: Սակայն դա ընդամենը կատակ էր, իրականում ծննդաբերություն դեռ առջևում է:
Մեծ Բրիտանիայի համար շատ ուրախալի է Քեյթ Միդլթոնի հղիությունը, մանավանդ, որ լուրեր էին շրջանառվում, թե նա անպտուղ է:
Թոփ-մոդել Լարա Սթուոնը ևս երեխա կունենա իր ամուսին Դևիդ Ուոլլյամսից:
Ջեսիկա Սիմփսոնը բոլորին զարմացրեց, երբ առաջին ծննդաբերությունից անմիջապես հետո որոշեց երկրորդ երեխան ունենալ:
Ջեսիկա Ալբան ևս հղի է: Դերասանուհին արդեն երկու հրաշալի երեխա ունի՝ 4-ամյա Օնոր Մարին ու մեկ տարեկան Հևեն Գարները:
Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Քիմ Քարդաշյանը ևս երեխայի է սպասում:
Յոթնյակը եզրափակում է դերասանուհի Էնն Հետեուեյը:







































