TRT Haber հեռուստաընկերության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ընտրություն չունի և պետք է ենթարկվի սիրիական ժողովրդի կամքին:
Էրդողանի խոսքերով՝ սիրիացիները չեն վստահում երկրի նախագահին, քանի որ Ասադը կորցրել է լեգիտիմությունը:
Սիրիայում արդեն կես տարուց ավել շարունակվում են բախումներն իշխանության և զինված ընդդիմության միջև: ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում տեղի ունեցածի հետևանքով ավելի քան 60 հազար մարդ զոհվել է, ավելի քան 230 հազարը դարձել է փախստական, ավելի քան 3 մլն մարդ հումանիտար օգնության կարիք ունի:










































