ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») խմբավորումը մտադիր է ներմուծել սեփական արժույթ՝ գրում է The Daily Mail-ը: Թերթի հաղորդմամբ՝ ԴԱԻՇ-ը մտադիր է վերադարձնել վաղ իսլամի ժամանակների դինարը. իրաքյան Մոսուլում ու Նայնավա նահանգում կրոնական առաջնորդներն արդեն հայտարարել են այս մասին:
Պարբերականը նշում է, որ ավելի վաղ դինարը պատրաստվել է մաքուր ոսկուց և արծաթից, այսօր այդ արժույթն օգտագործվում է մի շարք երկրներում, բայց մետաղադրամները պատրաստվում են այլ նյութերից: ԴԱԻՇ-ը, հավանաբար, պատրաստվում է վերադառնալ օրիգինալ ոսկե և արծաթե տարբերակներին:
ԴԱԻՇ-ի կողմից սեփական արժույթի ներմուծման վերաբերյալ տեղեկատվությունը չի հաստատվել, սակայն սոցցանցերում այդպիսի տեղեկություն է հայտնվել՝ հղում անելով Մոսուլի և Նայնավայի մզկիթներում կրոնական առաջնորդների հայտարարությանը՝ ասվում է հոդվածում: Ենթադրվում է, որ դինարը ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում շրջանառության մեջ կդրվի առաջիկա մի քանի շաբաթում:












































