Հոլիվուդյան դերասանուհի Սանդրա Բալոքը նկարահանվում է 2002թ. բոլիվիական ընտրությունների մասին ֆիլմում, հայտնում է TASS-ը՝ հղում անելով տեղի մամուլին:
«Մեր բրենդը ճգնաժամն է» անվանումով ֆիլմը նկարահանվելու է ռեժիսոր Ռեյչել Բոյթոնի նույնանուն վավերագրական ֆիլմի հիման վրա:
Գեղարվեստական ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջորջ Քլունին:
Նկարահանումները տեղի են ունենում հենց Բոլիվիայում: Դրանք սկսվել են սեպտեմբերի վերջին Նոր Օռլեանում, շարունակվելու են Պուերտո Ռիկոյում:











































