Նախագահի թեկնածու, ԲՀԿ-ական Ռուբեն Այվազյանն առ այսօր չի վճարել նախագահական ընտրություններին մասնակցելու համար նախատեսված 8 միլիոն դրամը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեկնածուն նշեց, որ ընտրապայքարից ոչ մի դեպքում դուրս չի մնա և գումարն անպայման կվճարի: Նա նաև ասաց, որ իր փոխարեն 8 միլիոն վճարելու 2-3 առաջարկ է ստացել.«Առաջարկներ են եղել, որ վճարեն իմ ընտրագրավը, ուղղակի ինձնից ինչ-որ ակնկալիքներ էին սպասում: Նրանք խնդրել են, որ փակ մնա առաջարկը,այդ պատճառով էլ անուններ չեմ հրապարակի: Իմ նախընտրական ծրագիրը հենց կոռուպցիայի դեմ է, ուրեմն ես էլ բացառում եմ կոռումպացված մարդկանց հետ շփվելը»:










































