Կտավը Շվեդիայի մշակույթի նախարարության միջոցով անվճար կհանձնվի Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանին։
1987 թ. Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանից գողացված՝ Անրի Մատիսի վրձնին պատկանող «Այգի» կտավը, գտնվել է Սուրբ Ծննդյան տոների նախօրեին և մոտ օրերս կհանձնվի թանգարանին: Կտավը գնահատվում է 1 մլն դոլար։
Հանցագործները կտավը գողացել էին կենտրոնական մուտքի դուռը կոտրելով: Ոստիկաններն ազդանշանային համակարգի միանալուց 10 րոպե անց եղել են դեպքի վայրում, երբ հանցագործներն արդեն հեռացել էին այնտեղից: Թանգարանի ղեկավարը նշել էր, որ կտավը բավականին հայտնի է բաց վաճառք իրականացնելու համար և վաղ թե ուշ այն ի հայտ կգա: Ինչպես հայտնում են, անծանոթները թանգարանին առաջարկել են գնել կտավը, սակայն մշակույթի գործիչները չեն տրվել այդ հնարքներին:
Կտավի հետքի վրա դուրս է եկել Մեծ Բրիտանիայի պատկերասրահի մասնագետ Չարլզ Ռոբերտսը, երբ Լեհաստանում մի մասնավոր հավաքածուի տեր առաջարկել է գնել այդ կտավը: Ռոբերտսը կտավը ստուգել է մշակութային կորած գործերի տվյալների բազայում և այդ բազայի ղեկավարի հետ միասին հասել է կտավի հանձնմանը: Նշվում է, որ որևէ գումար չի ծախսվել:











































