շխարհով մեկ հազարավոր ճակատագրեր խեղած սինթետիկ մարիխուանան կամ, ինչպես ընդունված է անվանել, «սպայս» տեսակի թմրամիջոցը դեռևս արգելված չէ Հայաստանում։
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել են, որ խնդիրն իրենց ուշադրության կենտոնում է։ Այս թմրամիջոցը Հայաստանում արգելելու մասին օրենքի նախագիծը Կառավարություն և ԱԺ են ուղարկել ուղիղ մեկ տարի առաջ։ Սակայն պարզ չէ, թե երբ այդ նախագիծը կարևոր կհամարեն նաև խորհրդարանում ու կդնեն քննարկման։
Ոստիկանությունում գիտեն, որ ծխախոտային այդ խառնուրդները մեր երկիր են ներթափանցում փոստային ծառայության միջոցով, բայց դրանց ծավալների, օգտագործման նպատակների վերաբերյալ վիճակագրություն չունեն։
Հանրապետական գլխավոր նարկոլոգիական կլինիկայում, մինչդեռ, այդ մասին խոսում են թվերով:
«Շուրջ 20-30 հոգի բուժվել են: Հաշվի առնելով փոքր երկիր լինելը` արդեն իսկ արդիական խնդիր է Հայաստանի համար», – «Ազատության» հետ զրույցում ասաց կլինիկայի փոխտնօրեն Ասյա Գրիգորյանը:
Նա թվարկում է «սպայսի» օգտագործման առաջին հետևանքները` զառանցանք, հոգեկան խանգարում, ժամանակի և տարածության ընկալման կորուստ:
Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանում










































